SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արարատի մարզում, հնչել են կրակոցներ։ Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: