Ջորդան Սինոտը, որը բրիտանական ակումբներից մեկի խաղացողներից է, մահացել է ծեծկռտուքին մասնակցելուց հետո: Այս մասին գրում է The Sun-ը:

Ֆուտբոլիստն ուշագնաց վիճակում հայտնաբերվել էր Ռետֆորդի շուկայի հրապարակում: Մեծ Բրիտանիայի ոստիկանները համոզված են, որ կիսապաշտպանը վնասվածքներ է ստացել 8 տղամարդու եւ 1 կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:

Սինոտը հոսպիտալացվել էր գանգի կոտրվածքի կասկածանքով: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, որ փրկեն խաղացողին, սակայն նա մահացել է վիրահատության ժամանակ:

Հայտնի է, որ ծանր վնասվածքներ հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվել ծեծկռտուքի մասնակիցներից մեկը: Արդեն հարուցվել է քրեական գործ: