Թայվանի բնակչուհին հայտարարել է, որ իր շունը փրկել է իրեն չինական նոր տիպի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, կինը պատրաստվում էր դեռ հունվարի 13-ին մեկնել Չինաստան՝ Ուհան քաղաք, սակայն շունը հոշոտել է նրա անձնագիրը եւ նա չի կարողացել մեկնել։

Արդեն ավելի ուշ իմացել է, որ այնտեղ նոր վիրուսի համաճարակ է մոլեգնում։ Ֆեյսբուքյան իր էջում թայվանցի կինը գրել է․ «Իմ փոքրիկ շնիկն ինձ պաշտպանեց։ Այն բանից հետո, երբ նա հոշոտեց անձնագիրս ու ես չգնացի, վիրուսը հասավ այն վայրեր, որտեղ ես այցելելու էի։ Ես ուրախ եմ, որ այցս չկայացավ»։