ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը սկսել է կայունանալ։ Այս մասին «Հրապարակի» հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Քննարկում են Մանվել Գրիգորյանին վերակենդանացման բաժանմունքից այլ պալատ տեղափոխելու հարցը։

Նախկինում Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարն՝ Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում շարունակելու խնդրանքով, որը դատարանը մերժել էր։ Մակրտչյանը մեզ ասաց, որ պատրաստվում են նմանատիպ ևս մեկ միջնորդություն ներկայացնել դատարան։