Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունն իր զորակցությունն է հայտնում Քարվաճառում ՀԷԿ-աշինության դեմ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին եւ ձեր ուշադրությանն է ներկայացնում նախաձեռնության հայտարարությունը, որն ուղարկվել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հրատապ գործողություններ պահանջող այս իրավիճակին․

«Հունվարի 20-ից Ալեքսանդր Քանանեանը հացադուլի մեջ է: Նա արդեն տեւական ժամանակ է բարձրաձայնում էր Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետեւանքների մասին, ցույց էր տալիս մասնավորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազդեցությունը: Բոլոր բողոքներն ու նախազգուշացումներն անարձագանք մնալուց հետո Քանանեանը դիմեց այս արմատական քայլին՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը, եւ միաժամանակ պահանջագիր հրապարակեց Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման վերաբերյալ: