Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ այսպիսի որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով դատախազության բողոքը:

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին դատարանը որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայն դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով' երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: