Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Ընդգծվեց հատկապես այն հանգամանքը, որ պացիենտների շրջանում մտավախություններ և որոշակի ահաբեկվածություն է առաջացնում նաեւ «տուբերկուլյոզ» բառը, ինչն անդրադառնում է Կազմակերպության այցելուների վրա:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» հիմնադրումից ի վեր՝ թե՛ հիվանդանոցային, թե՛ արտահիվանդանոցային պայմաններում հետազոտվում եւ բուժվում են թոքային տարբեր ախտահարումներ ունեցող պացիենտներ' տուբերկուլոզն այլ հիվանդություններից տարբերակելու նպատակով: Արդյունքում հայտնաբերվում են օբստրուկտիվ եւ ոչ օբստրուկտիվ բրոնխիտներ, մանրէային, սնկային եւ կանգային թոքաբորբեր, ԹՔՕՀ, թոքերի թրոմբոէմբոլիկ, համակարգային եւ ուռուցքային, մակաբուծային ծագման ախտահարումներ:

Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլյոզի հիվանդացությունը նվազել է մոտ 27 անգամ: Խիստ նվազել է նաեւ կազմակերպությունում բուժվող տուբերկուլյոզով հիվանդ պացիենտների թիվը (2019 թվականի առաջին կիսամյակում ամսական միջին թվաքանակը կազմում է 54):

Ծրագրվում է հանրապետությունում իրականացնել հիվանդակենտրոն հակատուբերկուլյոզային բուժում' այն առավելագույնս մոտեցնելով պացիենտի բնակավայրին, այսինքն' տեղամասային ֆիզիատորի հսկողության ներքո»,- նշվում է հիմնավորման մեջ: