«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի' Կապանից արձակած հրովարտակի' ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված. լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը:

«Էլիտան» ահավոր ընկրկել, զարմացած միմյանց են նայել' «էլի ի՞նչ է հորինել»՝ մտածել են: Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին' ով ինչ պիտի ասի, ինչ խոսի «չարիք» դարձած Թովմասյանի եւ նրա «գրիչի» մասին: «Ամենասեւ» գործը բաժին է հասել Ալեն Սիմոնյանին. նա համաժամանակյա պետք է «ցուցմունք» տար եւ Թովմասյանի, եւ, հատկապես, Վանեցյանի «մասով»:

Իսկ ընդհանուր հաշվով թիրախը եղել են «Հրապարակ» թերթն ու նրա խմբագիրը. Նիկոլը սիրում է վրեժի «տեսարաններ»: Ի դեպ, թիմում ոմանք (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան) շատ վաղուց իրենց հեռու են պահում Նիկոլից. սկսել են ոչ միայն կապեր հաստատել ընդդիմադիրների հետ, այլեւ որեւէ կերպ չմասնակցել-չարձագանքել Նիկոլի «հախուռն, տարերային» «զամաշկեքին»: