Չինաստանում սկիզբ առած և մեծ արագությամբ տարածվող կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ երկրում սպառվել են վարակի կանխարգելման նպատակով օգտագործվող բժշկական դիմակները։ Նշված դիմակների ամենախոշոր արտադրողն աշխարհում հենց Չինաստանն է, որը մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը նաև արտահանում էր այդ արտադրանքը տարբեր երկրներ։

Սակայն այսօր Չինաստանը բժշկական դիմակների խիստ կարիք ունի, ուստի ստիպված է նախկինում արտահանված դիմակները հետ գնել այլ երկրներից։ Մասնավորապես՝ Թուրքիայի Դենիզլի քաղաքում գործող մի բժշկական ընկերության տնօրեն Էրհան Դեմիրելը հայտնել է, որ ավելի վաղ Չինաստանից գնված 300․000 դիմակները պատրաստվում են հետ ուղարկել Չինաստան, գրում է Ermenihaber-ը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: