Ջին Քերոլը՝ լրագրողուհին, որը Թրամփին մեղադրում էր բռնաբարության մեջ, նրա ԴՆԹ օրինակ է պահանջել, որպեսզի համեմատեն իր զգեստի վրայի օրինակների հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Հետազոտության ժամանակ Քերոլի զգեստի վրա առնվազն 4 մարդու ԴՆԹ օրինակներ են հայտնաբերվել, որոնցից առնվազն մեկը պատկանում է տղամարդու: Լրագրողուհու խոսքերով, Թրամփի ԴՆԹ-ն արդեն հայտնաբերվածների հետ համեմատելով հնարավոր կլինի ապացուցել, որ Թրամփը «ոչ միայն գիտի, թե ով է ինքը (Ջինը), այլ նաեւ նրան բռնաբարել է Bergdorf Goodman հանրախանութի հանդերձարանում»:

Թրամփից ԴՆԹ օրինակները համեմատելու համար պահանջել են նրա թքի օրինակը, հայտարարել է լրագրողուհու իրավաբանը: Նա ընդգծել է, որ նախագահը հրաժարվելու ոչ մի պատճառ չունի:

Սպիտակ տանը տեղեկությունը չեն մեկնաբանել: