Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ օտարերկրացիներին կարող են արտաքսել, եթե նրանց մոտ հայտնաբերեն կորոնավիրուս: Ըստ նրա, սա նախատեսվում է վարակի դեմ պայքարի ազգային ծրագրով:
Այս մասին գրում է kommersant-ը։

Միշուստինը նաև նշել է, որ չինական կորոնավիրուսն ընդգրկվել է վտանգավոր հիվանդությունների շարքում:
«Սա թույլ կտա օտարերկրյա քաղաքացիների արտաքսում, եթե նրանք ունենան այդ հիվանդությունը, և հատուկ սահմանափակումներ կձեռնարկվեն՝ ներառյալ մեկուսացումը և կարանտինը»,-ասել է վարչապետը:
Միխայիլ Միշուստինը նաև առաջարկել է կառավարությանը հետաձգել Սոչիում անցկացվելիք Ռուսաստանի ներդրումային ֆորումը: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 12-14-ը։
Նշենք, որ 2019-nCoV կորոնավիրուսից արդեն մահվան դեպքերն անցել են 360-ից։