Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 4-ին, տուն գնալու ճանապարհին բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ Ոստիկանությունում մնալուց հետո Հայրապետյանն ազատ է արձակվել։

Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ոստիկանությունը վերցրել է իրեն պատկանող ավտոմեքենաները եւ առայժմ չի վերադարձրել։