Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո ՀՖՖ նախկին նախագահ, նախին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե այդ օրը երբ է լինելու, երբ, ինչպես ասել է, ամեն ինչ պատմելու է: «Է կարող ա՞ գիտեք, ես Վանեցյանն եմ, ես ինչ գիտեի, պատմել եմ, ինձ ամեն ինչի մեջ կարելի ա մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու: Հլա հարցրեք՝ ես ինչքան փող եմ դրել ֆուտբոլի մեջ, ամեն խաղից հետո գոլ խփող ֆուտբոլիստներին ինչքան եմ պարգևավճար տվել»: Մեկ այլ հարցին, թե շատ են մեղադրանքներն այսպես կոչված վաճառված խաղերի վերաբերյալ, նա պատասխանեց. «Վաճառված խաղերի մեջ ես չկամ»: