EcoNews.am-ի տվյալներով Երեւանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռեւս անհայտ են:

Նշենք, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երեւանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) եւ հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում եւ Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաեւ Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում եւ պաշտպանության տակ է առնված։

Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի կենդանաբանական այգում եւս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որեւէ տեղեկատվություն առկա չէ։

Հիշեցնենք նաեւ, որ 2019թ.-ի նոյեմբեր ամսին Երեւանի կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը: