5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է փետրվարի 6-ի երեկոյան տեղի ունեցել Տոկիոյում եւ նրանից հյուսիս-արեւելք հարակից պրեֆեկտուրաներում: Ճապոնիայի մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումներից տներում ճոճվել է կահույքը։

 
 
Ինչպես հայտնել է Ճապոնիայի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր ծովում՝ Իբարակի պրեֆեկտուրայի առափնյա շրջանում, դրա օջախը մոտավորապես 40 կիլոմետր խորության վրա էր: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: