ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 7-ին՝ ժամը 21:24-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է Ելենա Խ.-ի դին (ծնված 1938 թ.):