Կորոնավիրուսն արդեն հսկայական վնաս է հասցրել հռոմեական զբոսաշրջությանը:

Համաճարակն արդեն իսկ տեղական հյուրանոցային գործակալություններին հազարավոր չեղարկված ամրագրումներ է արժեցել։ Վերջին տվյալների համաձայն՝ հյուրանոցատերերը կորցրել են ավելի քան 50 միլիոն եվրո:

«Սովորաբար փետրվարին չինացի յուրաքանչյուր չորրորդ տուրիստը հանգիստն անցկացնում էր Հռոմում, քանի որ նրանք այս օրերին Նոր տարին են տոնում»,- բացատրում է Cna Turismo- ի նախագահ Մարկո Միսիսկյան:

Արտակարգ դրությունը կտևի վեց ամիս, որի ընթացքում կդադարեցվի Չինաստանի թռիչքները, սպառնում է ուժեղ հարված հասցնել մայրաքաղաքի տնտեսությանը:

Դեմոսկոպիկայի հետազոտական ինստիտուտը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի նվազում մոտ 700 000 մարդով և տարածաշրջանային եկամուտների անկում 765 միլիոն եվրոյով:

Հյուրանոցների, բարերի և ռեստորանների վրա ազդեցությունը լուրջ կլինի: «Չինական տուրիզմը փոխվել է, և մեկ շնչի հաշվով ծախսերը համեմատելի են ամերիկյանի հետ», – եզրափակում է Մարկո Միսիսկյան.- Հռոմը Եվրոպայում ամենակարևոր ուղղություններից մեկն է, ինչպես Փարիզը և Լոնդոնը»: