ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 8-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մահուբի Գևորգի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մերուժան Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: