Եթե նախկինում Աժ նիստերից բացակայածները գործարարներն էին, ապա այս ԱԺ-ում բացակայածների 10-յակում արտերկիր գործուղումների մեկնած պատգամավորներն են: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նա նշեց, որ բացակայությունների 10-յակը ամբողջությամբ զբաղեցնում են արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամները:

«3-րդ նստաշրջանում ամենաշատ կողմ քվեակած պատգամավորը ԲՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանն է, ամենաշատը դեմ քվեարկածը՝ «Իմ քայլը»-ից Հայկ Սարգսյանն է, ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլը»-ից Թագուհի Թովմասյանը», նշեց Վասիլյանը: Նա նշեց, որ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը իմքայլական Արուսյակ Ջուլհակյանն է. «Քանի որ ամենաշատ բացակայածների մեջ են արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամները, մտածում ենք՝ ինչպես դա արտացոլել վիճակագրության մեջ»,- ասաց նա: