Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ եւ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ժառանգորդ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ չի նախատեսում 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնում: Այս մասին հայտնում է Focus-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ պարբերականի՝ Կրամպ-Կարենբաուերը կուսակցության իր գործընկերներին ասել է, որ ընտրություններից հետո ցանկանում է հրաժարվել ՔԴՄ ղեկավարի պաշտոնից:

Դրանից բացի, քաղաքական գործիչը մտադիր է 2020 թվականի ամռանը գործարկել կանցլերի պաշտոնում պահպանողականների թեկնածուների ընտրության գործընթաց: