Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը:

Հավելվածը մշակվել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի, Չինաստանի էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիայի (CETC) եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի հետ համատեղ:

Հավելված մուտքի ստանալ կարելի է՝ սքանավորելով հատուկ QR կոդը, այնուհետեւ անհրաժեշտ է գրանցվել շարժական հեռախոսի համարի միջոցով եւ անցնել անձի հավաստում՝ մտցնելով իսկական անունն ու ինքնության հավաստագրի համարը:

Օտարերկրացին իր փաստաթղթերով գրանցվել չի կարող, քանի որ համակարգն ընդունում է սոսկ Չինաստանի քաղաքացիների ինքնության հավաստագրերը: Այն դեպքում, եթե օգտատերը հայտնաբերի, որ վարակման հավանականություն այնուամենայնիվ կա, խորհուրդ է տրվում մնալ տանը եւ անհապաղ կապվել բժշկական հիմնարկների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: