«Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում ձնաբքի հետևանքով առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 10-ի ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ (Գյալթո), Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: