«Կանանց անկյուն» ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ «Արտֆուդ»-ի պահածոյացված կարմիր պղպեղի մեջ որդ կա։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացվի «Արտֆուդ»-ում:

Հետաքրքրվեցինք՝ նախկինում եղած ահազանգերի ուսումնասիրության արդյունքում ի՞նչ․ «Մի քանի անգամ զգուշացվել է, բայց, նկատի ունենալով, որ կոնկրետ պահածոյացման գործընթացը սկսվում է ավելի ուշ, վերահսկողությունը կլինի, երբ սկսվի արտադրական պրոցեսը: Խոսքը պահածոների մասին է, որոնք պատրաստվում են ամառ-աշնան ընթացքում: Այս պահին կա պահեստավորված արտադրանք, որի ընտրանքային մի քանի տեսակների բացելը որևէ արդյունք չի տվել: Դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել: Վերահսկողությունը կլինի, երբ սկսվի արտադրական գործընթացը»,- ասաց Անուշ Հարությունյանը: