COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբ Է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի ևս 34 ուղևորների և նավում աշխատող կարանտինային ծառայության մեկ աշխատակցի մոտ, ճամփորդանավ, որը երկշաբաթյա կարանտինի Է կանգնած Իոկոհամա նավահանգստում: Փետրվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն:

Այսպիսով, Diamond Princess-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 175-ի: Վարակվածների թվից չորս հոգի գտնվում Է ծանր վիճակում և տեղափոխվել Է ինտենսիվ թերապիայի բլոկներ: