Ադրբեջանի Տերտերի շրջանում մայրը խոշտանգել է իր երեխային:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ազադգարագոյունլու գյուղում: Գյուղի բնակչուհի Քենուլ Դունյամալիեւան վառարանում շիկացնելով շամփուրը՝ տանջել է 2011 թվականին ծնված որդուն՝ Թելմանին: Երեխան կոնքի, ոտքերի եւ ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել:

Երեխայի հոր բողոքից հետո շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «անչափահասի նկատմամբ խոշտանգում» հոդվածով: