Մի քանի տասնյակ կիլոգրամներով նիհարած Ադելին չեն ճանաչել «Օսկարի» երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էին Բեյոնսեն և Յեյ-Զեթը: Լեհ հեռուստահաղորդավարուհի Քինգա Ռուսինը Instagram-ի իր էջում աստղի հետ լուսանկար է հրապարակել և խոստովանել, որ անմիջապես չի հասկացել, որ կանգնած է Ադելի հետ:

Լուսանկարում երգչուհին ընձառյուծի պրինտով մարմինն ընդգծող զգեստով է: «Անկեղծ ասած, ես չճանաչեցի նրան, քանի որ նա այնքան նիհար է, կարծես ստորակետ լինի:», – գրել է հաղորդավարուհին գրառման տակ:

Ինչպես հաղորդում է Radar Online-ը, Ադելը նիհարել է մոտ 45 կիլոգրամով: Երգչուհու փոփոխված կազմվածքն ուշադրության էր արժանացել դեռեւս 2019 թվականի աշնանը, երբ նրան նկատեցին ռեպեր Դրեյքի ծննդյան օրվա միջոցառմանը:

Դրեյքի ծննդյան երեկույթից մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ Ադելն ամուսնալուծվում է գործարար Սիմոն Կոնեկկիից: Նրանք ամուսնացած էին ավելի քան երկու տարի: Նրանք ունեն մեկ որդի ՝ Անժելո: