Շոտլանդիայում փոթորիկը ափ է նետել առեղծվածային արարածի կմախք: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Լուսանկարը հրապարակվել է Twitter-ում: Կադրում երևում է կենդանու հսկա կմախքը՝ առջևի մասում եղջյուրանման ելուստներով:

 

Օգտատերերը ենթադրել են, որ դա կետի կմախք է, ոմանք էլ նշել են, որ դա աղվես-շնաձկան մնացորդներն են: Ոմանք էլ ենթադրել են, թե գտածոն կարող է կապված լինել Լոխ Նեսի առասպելական հրեշի՝ Նեսիի հետ, որը, հավանաբար, սատկել է և նրա կմախքը հայտնվել է ծովում:

 
 
 

Նշենք, որ գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչ կենդանու է պատկանում կմախքը: