Մոսկվայի բնակչուհին բռունցքներով խփել է տաքսու վարորդին՝ միաժամանակ նաև վիրավորանքներ հնչեցնելով նրա հասցեին: Վարորդի տեսագրած կադրերը հրապարակել է LIFE SHOT Տելեգրամ-ալիքը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը գոռում և ասում «Տա՛ր ինձ, տա՛ր ինձ, տականք: Մարդիկ ինձ սպասում են»: Բացի դա, նա նաև սպառնում է վարորդին՝ վերցնելով հեռախոսն ու ասելով՝ «Հիմա մարդիկ են գալիս այստեղ», իսկ վարարդն էլ իր հերթին ասում է, որ հրաժարվում է տանել նրան:

Baza-ի տվյալներով՝ կնոջ անունը Յանա Դանկով է: Նա տաքսի է կանչել, որպեսզի գնա մոսկովյան մարզասրահներից մեկը:

Հայտնի չէ, թե ինչպես է ավարտվել միջադեպը: