ՊԵԿ-ի տվյալներից էլ տեսանելի է, որ, լինելով հիմնական տնտեսվարողներ, շատ ընկերություններ փորձել են ընդլայնել իրենց ազդեցությունը և մինչև 2019 թվականը հիմնական ներկրողներ են եղել միաժամանակ մի քանի ապրանքային շուկաներում («Դուստր Մարիաննան» հիմնական կարագ ներմուծող է 2016, 2017, 2018, 2019 թթ., բայց միաժամանակ նաև շաքարավազ ու ալյուր է ներմուծել 2018-ին, «Գրանդ Քենդին» ևս հիմնական կարագ ներմուծողներից է 2016, 2017, 2018, 2019 թթ. , որը միաժամանակ շաքարավազ է ներմուծել 2016-2017թթ., «Նոր զովքը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալյուրի և շաքարավազի մշտական ներկրողն է, միաժամանակ նաև կարագ է ներմուծել 2016, 2017, 2018 թթ.): Այժմ, բացառությամբ մի քանի դեպքերի, նրանք իրենց դիրքերը պահպանում են մեկ հիմնական շուկայում, որտեղ կայուն ներկրողներ են 2016-19 թթ. ընթացքում:
«Յուղոտ» բիզնեսի ստվերը. ովքե՞ր են կարագի շուկայի հիմնական խաղացողները
20:21 - 13.Փետրվար.2020
Հայաստանում կարագի շուկան շարունակում է մնալ մենաշնորհի ամենաբարձր ռիսկայնության գոտում: 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 36 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ՝ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է՝ 1 կիլոգրամի միջին մաքսային արժեքի շուրջ 5 տոկոսի նվազմամբ, միաժամանակ մոտ 46 տոկոսով ավելացել է ՀՀ-ում արտադրված կարագի ծավալը, ինչն ուղեկցվել է նաև կարագ արտադրող ընկերությունների թվաքանակի ավելացմամբ (28-ից հասնելով 30-ի): ՏՄՊՊՀ-ն արձանագրել է նաև թվով 4 նոր տնտեսվարող սուբյեկտների մուտքը կարագի ներմուծման շուկա, որոնք տվյալ ժամանակահատվածում ներմուծել են շուրջ 127 740 կգ կարագ: Միաժամանակ, 8 տնտեսվարողներ դադարել են զբաղվել կարագի ներմուծմամբ, որոնք 2018 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծել էին ընդամենը 64 572 կգ կարագ:
2019 թվականի դիտարկվող ժամանակահատվածում մոտ 4 անգամ ավելացել են արտահանված կարագի ծավալները՝ կազմելով 52 տոննա, արտահանում իրականացնող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով (3-ից հասնելով 5-ի):
2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում. այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կա՛մ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը են կեղծ, կա՛մ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։ Հայաստանում կարագի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող հիմնական կազմակերպություններն են «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ն, «Մառանիկ» ՍՊԸ-ն, «Լակտալիս Արմա» ընկերությունը, «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տունը: Սակայն, նրանց կողքին գործում են նաև առավել փոքր ընկերություններ, որոնք նույնպես շուկայում թելադրող են համարվում: Այդ ընկերությունները և դրանց սեփականատերերը հետևյալն են:
Պրոդմարկետ ՍՊԸ՝
Վաս Գրուպ ՍՊԸ՝
Մեգատորգ ՍՊԸ՝
Մառնիկ ՍՊԸ՝
Բրենդլիդեր ՍՊԸ՝
Արմագրո ՍՊԸ՝
Արդիս ՍՊԸ՝
Առաջարկում ենք նաև
30/10/18 15:08
ՀՀԿ ռեբրենդինգը. ովքե՞ր են լինելու հիմնական խաղացողները
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
04/03/20 20:15
Գազի ներտնային սպասարկման բիզնեսի նոր խաղացողները
27/11/18 10:02
Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցները
02/02/18 10:43
Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի top 10 բիզնես լեդիները
Ամենադիտված
Լրահոս
14:00
Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև
13:20
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
11:55
Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան
09:53
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. ...
09:20
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
09:10
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
08:35
Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
23:35
Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում
18:05
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դա...
17:27
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
17:04
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
15:01
Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին
14:00
Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսա...
13:04
Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
11:45
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը
11:30
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
10:46
Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ
09:50
Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
08:25
Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան