Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության Մ6 ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Ինչպես տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, փետրվարի 13-ի ժամը 20.30-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 08.30-ն կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը.

Վանաձոր քաղաքի՝

Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակներ, Լոռվա խճուղու, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիր, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցներ՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցներ, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տներ, Հակոբյան փողոցի կենտ համարի տներ և նրբանցք, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տներ և նրբանցք, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տներ և 2-րդ շենք, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տներ, Սունդուկյան 1-15 տներ և 1-ին նրբանցք, Ծատուրյան փող. 1-19 տներ, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակներ և 8-16 տներ, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տներ, Նաիրի փող. 1,3,5 շենքեր, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքեր և փակուղու 1 շենք, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքեր, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքեր, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքեր, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքեր և 1, 2, 3 տներ, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքեր և քոթեջների 1, 2, 3 փողոցներ, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցների՝ իրենց նրբանցքներով;

Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի ջրմատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: