Ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության տարբեր շրջաններում՝ ճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներին աջակցում են նաև զինված ուժերի զինծառայողները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

1-ին զորամիավորման ստորաբաժանմանումներից մեկի անձնակազմի ջանքերով դուրս են բերվել ձնաբքի հետևանքով ճանապարհներին մնացած քաղաքացիական մեքենաներ: