«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:

«Ժողովուրդ» թերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներ­քին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «ԳրԷդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախա­տեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերա­բերյալ ավարտական ակտը, ինչի հե­տեւանքով էական վնաս է հասցրել պետությանը»:

Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքնե­րից՝ նա պետք է ազատազրկման դա­տապարտվեր 7 տարի ժամկետով, սա­կայն համաներմամբ ազատվել էր դա­տավճռով նշանակված պատժից: Իսկ ահա մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ, եւ գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

ՀՀ վերաքննիչ դատարա­նը բավարարել է դատախազի բողոքը եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սահակյանին, նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական եւ տեղա­կան ինքնակառավարման մարմիննե­րում, դրանց կազմակերպություննե­րում պաշտոն զբաղեցնելու իրավուն­քից 1 տարի ժամկետով»: