Այս պահին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռազմական Ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացնում ՌՈ անձնակազմի հետ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Թե ի՞նչ խորհրդակցություն է, ինչ հարցեր են քննարկվում, Հովհաննիսյանն ասաց՝ ավելի ուշ կտեղեկացնեն: Ըստ տեղեկությունների՝ Տոնոյանը հրաժեշտ կտա ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին և անձնակազմին կներկայացնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին: Թեև դեռ որոշում չկա՝ ով կզբաղեցնի ՌՈ պետի պաշտոնը, սակայն չի բացառվում, որ Աղաջանյանը մյուս ուժային կառույցների ղեկավարների նման երկար ժամանակ պաշտոնավարի։ Նշենք, որ Ալեքսանյանը մինչ այդ զբաղեցնում էր Ռազմական ոստիկանության օպերատիվ գծով բաժնի պետի պաշտոնը։