Փետրվարի 23-ին, ժամը 00.25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Հարավարևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորումը ստացել են տանը տեղադրված գազօջախից առաջացած գազի արտահոսքից:

Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: