Իրաքի առողջապահության նախարարությունը փետրվարի 24-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը. վարակը հայտնաբերել են Իրանի մի քաղաքացու մոտ: Այդ մասին ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

«Կրոնական ուսումնական հաստատություններից մեկի ուսանողի, որը Իրանի քաղաքացիություն ունի եւ Իրաք է ժամանել նախքան Իրանի հետ սահմանները փակելու վերաբերյալ կառավարության (կորոնավիրուսի դեմ պայքարի) ճգնաժամային շտաբի որոշումը, բժշկական հետազոտության արդյունքները հայտնաբերել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաջաֆի նահանգի առողջապահության դեպարտամենտը մամուլի տեղեկագրում հայտարարել է, որ դեպքը գրանցվել է երկրի հարավ-արեւմուտքի այս նահանգում, որտեղ գտնվում է շիա մուսուլմանների սրբազան վայրեր ուխտագնացության կենտրոններից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: