Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Ֆրանսիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել է վարակման 12 դեպք, հիվադացածներից մեկը մահացել է:

«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլեւս չկան … վիրուսն այլեւս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, բուժվել է: Նա այլեւս վարակիչ չէ, ուստիեւ կարողացել է վերադառնալ տուն»,- ասել է Վերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: