2500-ից ավել փախստական անօթևան է, սոցիալապես անապահով և  ապրում է ծայրահեղ սուղ պայմաններում: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, «Սոցիալական շարժման» համաժողովի իր ելույթում հայտարարեց Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ Միլա Սևինյանը:

 

«1988 թվականի դեպքերը մեր մտքերում է, չենք կարող ջնջել մեր հիշողություններից: Մինչ օրս մենք անօթևան ենք և տառապում ենք այս խնդրի համար: Այս դեպքերից ուշքի չեկած սկսեց Արցախյան շարժումը և արդեն 32 տարի է անցել, բայց հարցին լուծում չկա»,- ասաց Սևինյանը: 

Նա նշեց, որ իշխանությունները որևէ հստակ պատասխան չեն տալիս, սակայն իրենք խնդրում են շուտափույթ լուծում տալ խնդրին:

 

Մանրամասները՝ տեսանյութում