Իրանի խորհրդարանի հինգ պատգամավոր վարակվել են նոր կորոնավիրուսով, հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին, գրում է РИА Новости գործակալությունը: «Կորոնավիրուսի համար թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Մյուս պատգամավորները նույնպես կանցնեն քննություն»,-ասել է Աբբասին, հայտնում է IRIB հեռուստաընկերությունը: Խորհրդարանը դադարեցրել է աշխատանքները կորոնավիրուսի պատճառով: Նշենք, որ Իրանում պաշտոնապես հայտարարվում է 388 վարակվածների և 34 մահերի մասին, ապաքինվել է 73 մարդ, սակայն, ըստ BBC-ի հրապարակած տվյալների, երկրում վարակվածների թիվը 6 անգամ շատ է։