Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում' «Շերեմետևոյում», վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայնը»:

Մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները:

Դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: Մահացածի մարմինը կփոխանցեն փորձագետներին, ովքեր կփորձեն ճշտել նրա մահվան հստակ պատճառը: