Ծխախոտային ընկերությունների հետ բանակցելուց հրաժարվելն իսկապես վնասում է հանրային առողջությանը:

Ջո Նոչերան Bloomberg-ի լրագրող է, ով գրում է բիզնեսի մասին։ Նա աշխատել է հանրահայտ Esquire, GQ և New York Times ամսագրերում ու եղել Fortune ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նոչերայի այս հոդվածը նվիրված է առողջապահական մարմինների ու ծխախոտային ընկերությունների տասնամյակներ տևող հակամարտությանը։ Ի վերջո, Նոչերան այն եզրահանգմանն է գալիս, որ ծխախոտային ընկերություններին նախատելով՝ ընդդիմախոսներն ավելի մեծ վնաս են բերում։

Մոտ քսանհինգ տարի առաջ Սթիվ Փերիշ անունով մի մարդ համարվում էր ծխախոտային արդյունաբերության ահեղ ձայնն էր: Այդ ժամանակ երկրում մոլեգնում էին ծխախոտային պատերազմները․ Միացյալ Նահանգները դատի էին տալիս ծխախոտային ընկերություններին, ճկուն ու ոչ նվիրված աշխատակիցները սկանդալային փաստաթղթեր էին վաճառում լրատվամիջոցներին, իսկ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության հանձնակատար Դեվիդ Քեսլերը փորձում էր կարգավորել ծխախոտային արտադրատեսակները:

Փերիշը Ալտրիա ընկերության ղեկավարներից էր, և նրա գործն էր իրավիճակին արձագանքելը։ Փերիշը կարող էր, ասենք, գնալ հեռուստատեսություն ու վիրավորական խոսքեր ասել Քեսլերի հասցեին: Նա կարող էր պնդել, որ սիգարետը կախվածություն չի առաջացնում։ Նա կարող էր սուր փաստարկներով դատապարտել ծխախոտային արդյունաբերության նկատմամբ հարուցված դատական գործերը։

Ի վերջո, Փերիշը գիտակցեց, որ ծխախոտային ընկերությունները միայն մի ելք ունեն․ բանակցել ընդդիմախոսների հետ։ Եվ այդ գիտակցումը զավեշտալի արդյունքի բերեց․ Փերիշի զայրույթն անհետացավ, երբ նա հասկացավ, որ ծխախոտային ընկերություններին քննադատողները տրամաբանական մտահոգություննով ռացիոնալ մարդիկ էին, և որ Ալթրիան, երկար ժամանակ լինելով մեկուսացած, նրանց արհամարհելով սխալ էր թույլ տալիս։ «Մենք միայն մեր տեսակետն էինք հաշվի առնում», - կասի Փերիշը տարիներ անց: Ի վերջո, բանակցությունների արդյունքում ծխախոտային ընկերություններին համաձայնեցին պետությանը վճարել 246 միլիարդ դոլար և ենթարկվել ավելի խիստ սահմանափակումների սիգարետի շուկայում:

Ես անդրադառնում եմ այս պատմությանը անցած շաբաթ տեղի ունեցած մի իրադարձության պատճառով։ Չորեքշաբթի առավոտյան, առողջապահության ոլորտի համաշխարհային առաջատար Vital Strategies ընկերությունը ֆինանսավորել էր «Հույսն առերեսում է իրականությանը. Էլեկտրոնային սիգարետ՝ հանրային առողջության վնա՞ս, թե՞ վնասի նվազեցում» խորագրով միջոցառումը, որի շրջանակներում միակողմանի քննադատություն էր հնչում էլեկտրոնային սիգարետի հասցեին։

Բանախոսներից մեկը Մեթյու Մայերսն էր՝ «Tobacco Free Kids» նախագծի նախագահը: Մայերսը ի սկզբանե քննադատել է էլեկտրոնային սիգարետը, և նա ավելի լսելի դարձավ, երբ JUUL էլեկտրոնային սիգարետն ԱՄՆում տարածում գտավ դեռահասների շրջանում։ Պետք է նշել նաև, որ թե՛ Vital Strategies, թե՛ Tobacco Free Kids ընկերությունները ֆինանսական աջակցություն են ստանում Bloomberg-ից։

Մայերսի ելույթից հետո բեմ բարձրացավ էլեկտրոնային սիգարետի մեկ այլ քննադատ՝ Բլումբերգի Ջոն Հոփքինսի անվան հանրային առողջապահության ինստիտուտի Global Tobacco Control նախաձեռնության ղեկավար Ջոհաննա Քոենը: Երկու բանախոսն էլ կարգին քլնգեցին էլեկտրոնային սիգարետը։ Մայերը դժգոհեց «մի շարք նախանձախնդիր մարդկանցից», ովքեր շարունակում էին պնդել, որ էլեկտրոնային սիգարետը է կյանքեր փրկել, Քոենն էլ պնդում էր, որ «ապացուցված է նիկոտինի ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա»: Եվ այսպես շարունակ:

Միջոցառման մասնակիցների շարքում էր նաև Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ ընկերության Գիտական ու հանրային կապերի գծով փոխնախագահ Մոիրա Գիլքրիստը: Այո, Մոիրան ծխախոտային ընկերության ներկայացուցիչ է։ Պատասխանատու է ընկերության՝ սիգարետի հասցրած վնասը նվազեցնելուն ուղղված նախագծերի համար։ Նրա ղեկավարած գիտնականները նախագծում են նիկոտին պարունակող արտադրանք, որը սպառողին չի վնասի նույնչափ, որքան սիգարետը։

Բնականաբար, առողջապահական հանրության շրջանում բոլորը թերահավատորեն են վերաբերվում Ֆիլիպ Մորրիսի նոր տեսլականին, որն է բիզնեսը շարունակել առանց այրման աշխատող արտադրատեսակներ, և ոչ այրվող սիգարետ արտադրելով։ Բայց Մոիրան իսկապես հավատում է այդ գործին։ Նա ընկերությանը միացել է մոտ տասը տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայում քաղցկեղի խնդիրներով զբաղվող առաջատար բարեգործական ընկերությունում աշխատելուց հետո «Այս ամենը «շոու» չէ մեզ համար․ սա մեր բիզնեսի ապագան է», - նշում է Մոիրա Գիլքրիստը։

Էլեկտոնային սիգարետի մասին միջոցառումից մի քանի օր առաջ Գիլքրիստը գրություն էր ստացել միջոցառման կազմակերպիչների կողմից։ «Մեր կանոնակարգի համաձայն, ծխախոտային արդյունաբերության ներկայացուցիչներին չի թույլատրվում մասնակցել միջոցառմանը», - նշված էր գրության մեջ: Կազմակերպիչ Vital Strategies ընկերությունը մանրամասնել էր․

Եկեք պարզ խոսենք. գոյություն ունի շահերի հիմնարար և անդառնալի բախում հանրային առողջապահության ու ծխախոտային արդյունաբերության միջև: Եվ որպես կառույց, որի առաքելությունն է յուրաքանչյուր անձի հանրային առողջության ուժեղ համակարգով ապահովելը, Vital Strategies ընկերությունը համահունչ է քայլում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, տարբեր երկրների կառավարությունների և առողջապահության համաշխարհային հանրության հետ ու կիրառում ծխախոտային ընկերությունների հետ ընդհանրապես չհաղորդակցվելու քաղաքականություն:

Պարզվեց, որ Գիլքրիստը դիտել է միջոցառման հեռարձակումը։ Երբ հաջորդ օրը զրուցում էինք, Մոիրան ասաց, որ Մայերսի ու Քոհենի որոշ ասածների նա կարող էր մարտահրավեր նետել, եթե ներկա լիներ միջոցառմանը։

Օրինակ, այն, որ նիկոտինը վնասում է սրտանոթային համակարգին, ապացուցվել է առավելապես Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սիգարետի դեմ պայքարող ակտիվիստ Սթենլի Գլանցի կողմից: Անցյալ տարի Գլանցը հրապարակեց հայտնի մի ուսումնասիրություն, որն ապացուցում էր, որ էլեկտրոնային սիգարետը կրկնապատկում է սրտի կաթվածների ռիսկը: Անցյալ շաբաթ Ամերիկայի սրտաբանների միության ամսագիրը ժխտեց այդ ուսումնասիրությունը՝ վերջինիս տվյալները ճանաչելով «ոչ վստահելի»:

Մայերսի ելույթի հիմնական կետերից մեկն այն էր, որ դեռևս ապացուցված չէ, որ նիկոտին մատակարարող սարքերը չափահասներին օգնում են հրաժարվել սիգարետից։ Փոխարենը, իբր, ապացուցված է, որ նորարարական սարքերը գրավիչ են դեռահասների համար։ Բնականաբար, այն, որ չափահաս շատ ծխողներ չեն անցնում էլեկտրոնային սիգարետի օգտագործմանը, մասամբ պայմանավորված է հենց նրանով, որ առողջապահական հանրությունը նման քննադատության է ենթարկում նորարարական սարքերը։ Արդյունքում չափահասներից շատերը չեն էլ գիտակցում, որ էլեկտրոնային սիգարետն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։

Ֆիլիպ Մորրիսը JUUL-ի նման էլեկտրոնային սիգարետ չի արտադրում։ Ընկերության արտադրանքը IQOS-ն է, որը նիկոտին է մատակարարում ծխախոտը տաքացնելով՝ այն այրելու փոխարեն։ Եվ ինչպես Մոիրա Գիլքրիստը նշեց խոսակցության ընթացքում, կան բազմաթիվ ապացույցներ, որ IQOS-ը չափահաս ծխողներին օգնում է սիգարետից հրաժարվել։ Ճապոնիայում IQOS-ը ծխախոտային ամբողջ շուկայի 18%-ն է կազմում։ IQOS-ի շուկա մտնելուց հետո Ճապոնիայում նկատվել է սիգարետի վաճառքների կտրուկ անկում։ Ռուսաստանում IQOS-ին է շուկայի 5%, իսկ Պորտուգալիայում՝ 7.2%։

Անցած տարվա ապրիլին, ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (US FDA) թույլատրեց IQOS-ի վաճառքն ԱՄՆում՝ մեկնաբանելով, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պահպանելու նրանց առաքելությանը», քանի որ սարքը սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում։

Ֆիլիպ Մորրիսը այժմ տվյալներ է ներկայացրել FDA-ին, որպեսզի թույլատրություն ստանա սպառողներին IQOS—ը ներկայացնել որպես նվազեցված ռիսկով արտադրանք․ մի բան, որ արգելված է էլեկտրոնային սիգարետին:

Մոիրա Գիլքրիստն ասաց, որ կան շատ փաստեր, որոնք ընդունելի են թե՛ հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, թե՛ Ֆիլիպ Մորրիսի համար։ Օրինակ, այն, որ էլեկտրոնային սիգարետը պետք է դեռահասներից հեռու պահել, կամ այն, որ այս արտադրատեսակները պետք է գրագետ կարգավորել՝ հիմնվելով առողջ գիտության վրա: Այնուամենայնիվ, Մոիրան հավելեց․ «ես նկատում եմ, որ որ հանրային առողջությամբ զբաղվող կազմակերպությունները շահարկում են դեռահասների գործոնը՝ ամերիրացի 40 միլիոն ծխողներին նորարարական արտադրատեսակների հասանելիությունից զրկելու համար»։

«Ահա մեր ընկերության ապագան։ Մենք արտադրանք ունենք, գիտություն ունենք, և ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։ Մեզ համար առաջ տանող միայն մեկ ուղի կա, ու այն կապված է առանց այրման աշխատող արտադրատեսակների հետ։ Հարցն այն է՝ ինչ են անելու հանրային առողջապահությամբ զբաղվող մարմինները․ հեշտացնելու՞ են մեր ուղին, թե՞ ավելի են բարդացնելու»։

Ես հասկանում եմ, թե ինչու է առողջապահական հանրությունը հրաժարվում հանդիպել ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչների հետ․ անցյալում այս ընկերությունները շատ ամոթալի բաներ են արել, և հիմա էլ վաճառում են արտադրանք, որն իր սպառողների կեսին սպանում է։ Հին մեղքերի հուշերը ստիպում են հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաներին թերահավատորեն վերաբերվել Մոիրա Գիլքրիստի նման գիտնականների անկեղծությանը, երբ վերջիններս հայտարարում են, որ ուզում են առանց ծուխ ապագա ունենալ։

Ըստ իս, մի ճանապարհ կա, որով մենք կարող ենք լուծել էլեկտրոնային սիգարետի հետ կապված խառնաշփոթը, այն է՝ ինչպես այս արտադրանքը հեռու պահել դեռահասներից ու օգնել չափահասներին, որ սկսեն դրանք օգտատործել։ Երկու կողմերը՝ ծխախոտային ընկերություններն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, պիտի նստեն սեղանի շուրջ ու բանակցեն։ Կարծում եմ՝ հանրային առողջապահության պատասխանատուները Փերիշի նման կտեսնեին, որ մյուս կողմում նստածներն իսկապես ուզում են լուծում գտնել: Ու այդ ժամանակ երկու կողմերն էլ կարող էին հեշտությամբ փոխշահավետ առաջարկներ անել։ Ծխախոտային ընկերությունների հետ բանակցելուց հրաժարվելն իսկապես վնասում է հանրային առողջությանը:

Վերջում ասեմ, որ տարիներ առաջ Փերիշի հետ բանակցողներից մեկը հենց Մայերսն է եղել, ով ելույթ էր ունենում Vital Strategies-ի միջոցառմանը։ Այդ բանակցությունները թանկ նստեցին նրա վիա․ երբ առողջապահության ոլորտի նրա գործընկերները հայտնաբերեցին, որ Մայերսը ներգրավված է եղել ծխախոտի կարգավորմանն ուղղված բանակցություններին, փորձագետը խստագույնս դատապարտվեց: Բայց Մայերսը չնահանջեց ու ի վերջո օգնեց փոխել ծխախոտային վիճակագրությունը դեպի լավը։ Եթե Մայերսը նա ցանկանար մեկ անգամ ևս դա անել, սիգարետի վախճանն ավելի մոտ կլիներ։