Կորոնավիրուսով վարակման հինգերորդ դեպքն է գրանցվել Չեխիայում, այդ ախտորոշմամբ երեքշաբթի հոսպիտալացվել է 21-ամյա էկվադորացի մի կին, որը Պրահա էր ժամանել որպես Միլանից զբոսաշրջիկ, մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոյտեխը:

Կորոնավիրուսով հիվանդ բոլոր հինգ պացիենտները գտնվում են Պրահայի Na Bulovce հիվանդանոցում, որը մասնագիտացած է վարակիչ հիվանդությունների բուժման ոլորտում: