Իտալիայում 79 մարդ է մահացել կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ երկրի առողջապահության նախարարության տեսությանը հղումով:

Պաշտոնական տվյալների համաձայն, այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2502-ի:

Մեկ օրում մահացությունների թիվն աճել է 27-ով (79 մարդ), իսկ ապաքինվածներինը՝ 11-ով (160 մարդ):

2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր Covid-2019 տեսակն է: