ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրային հեռուստատեսության և Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, փոխհատուցել զրպարտության հետևանքով պատճառված վնասը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Դատական հայցը ներկայացվել է հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում «Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ» ցուցադրված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» վերտառությամբ ռեպորտաժի համար։

Նշենք, որ հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: