ԿԸՀ-ն հանրաքվեին ընդառաջ հրապարակել է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը, որոնցում տեղ են գտել բավականին ուշագրավ դեմքեր, ընդ որում՝ ինչպես «ԱՅՈ»-ի, այնպես էլ «ՈՉ»-ի կողմնակիցների շարքում: Օրինակ, Ավանում «Այո»-ի կողմից հանձաժողովի անդամ է Փիլոսյան Արման Ավթանդիլին, ով հանդես է գալիս որպես Ա/Ձ;
Վերջինս եղել է նաև «Երևանի հ.180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:
Սեդրակ Մնոյանը «Իմ Քայլի» կողմից հանձնաժողովի անդամ է լինելու Նահապետավանում, ընդ որում, նա լինելու է հանձնաժողովի նախագահ: Վերջինիս մասին համացանցում կա հետևյալ տեղեկատվությունը. նա եղել է Նահապետավանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-ֆինանսիստը:
Նոր Նորքում «Այո»-ի կողմից հանձնաժողովի քարտուղար է Նվարդ Նալչաջյանը, վերջինս եղել է նաև «Իմ Քայլը» դաշինքի ընտրական ցուցակում՝ մասնակցելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
 
Նոր Նորքում «Այո»-ի կողմից հանձնաժողովի անդամ է նաև Արթուր Խեչումյանը, ով նույնպես եղել է Երևանի ավագանու անդամի թեկնածու՝ արտահերթ ընտրություններում:
 
Նոր Նորքում «Այո»-ի կողմից հանձնաժողովի անդամ է նաև Քերոբյան Մադոնան: Վերջինիս մասին տեղեկություններ որոնելիս գտանք քաղաքացիական գործով հետևյալ ծանուցումը.
Արաբկիրում «Այո»-ի կողմից հանձնաժողովի քարտուղար է Լիլյա Թևոսյանը, ում մասով բավականին ուշագրավ տեղեկություններ կան: Վերջինս նաև Երևանի Քաղաքապետարանի առաջին կարգի մասնագետ է և նույնիսկ հասցրել է պարգևատրվել: