Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին: Մարտի 5-ի երեկոյան այդ մասն հայտնել է France Info ռադիոկայանը՝ վկայակոչելով Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանի անունից արված պաշտոնական հաղորդագրությունը:

Դրանում ճշտված է, որ պատգամավորին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ աշխատակիցը, որն աշխատում է խորհրդարանի ճաշարանում, պարզապես հոսպիտալացվել է:

Ռադիոկայանը նշում է, որ խոսքը կարող է վերաբերել «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյտցերին: Մարտի 5-ի երեկոյան նա ախտանիշներով հոսպիտալացվել է Մյուլուզ քաղաքի (Վերին Հռենոսի դեպարտամենտ) հիվանդանոցում:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների քանակն հասել է 423-ի, վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի հարուցած հիվանդութունից մահացածների թիվն ավելացել է մինչեւ յոթ: Մարտի 5-ից երկրի մայրցամաքային մասում ոչ մի տարածաշրջան չի մնացել առանց հիվանդացածների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: