«Մարտի 1»-ի մայր գործով մեղադրյալ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

Սաշիկ Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ է եղել 2008-2013 թվականներին: