Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Վատիկանում՝ պապական քաղաք-պետությունում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին:

«Այսօր ընդհատվել է Վատիկանի առողջապահության եւ հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով պացիենտներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,-ասված է նրա հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: