Broad Group ընկերության ճարտարագետները նոր ռեկորդ են սահմանել' 15 օր (360 ժամ) անընդմեջ աշխատանքի արդյունքում 30 հարկանի, 17,000 քառակուսի մետր մակերեսով հյուրանոց են կառուցել: Շենքը ոչ միայն կառուցվեց այլև տասնհինգ օրում ունեցավ բոլոր հարմարավետ պայմանները հանգստի համար:

Նախորդ տարի նույն ընկերությունը զարմացրել էր 16 հարկանի շենքն ընդամենը 5 օրում կառուցելով, իսկ այժմ նոր' անհավանական արագություն: Կառուցապատողի տվյալներով' շենքը կարող է դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին: Այս կառույցը էներգախնայողության բարձր ցուցանիշներ ունի, էկոլոգիապես շատ ավելի մաքուր է:

Եկեք զուգահեռներ անցկացնենք մեր երկրում կատավող շինարարական աշխատանքներին: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում շինարարական աշխատանքները փակուղի են մտել և հազվագյուտ շինարարական ընկերություններ են, որ կարողանում են տանելի վիճակ ապահովել: Մասնավորապես, ներկայացնենք այն դեպքը, որը շարժառիթ հանդիսացավ նյութի նախապատրաստմանը: Արդեն երկար տարիներ շինարարություն է ընթանում Իսակովի պողոտայում, որտեղ կարռուցվում է ռուսական եկեղեցի, որը «հովանավորում» է կաթողիկոսը , և դրան զուգահեռ հիմնում կաթողիկոսական նստավայր Երևանի կենտրոնում և որը մի քանի ամիսների ընթացքում կարողանում են հսկայական աշխատանք կատարել: Մի գուցե ժամանակ չկա տրամադրել եկեղեցուն , քանի որ կաթողիկոսի ծաղկուն կենսակերպը առաջնային են , և ինչու ավելորդ մտահոգվել ինչ-որ եկեղեցու շինարարությամբ : Պատահաբար չէ , որ կաթողիկոսը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ներկայությամբ նշել էր . «ես գործ չունեմ սարերի վրայի եկեղեցիների հետ» : Տեսնենք թե մեր հոգևոր առջնորդը ինչքան ժամանակ անց կհամենա ուշադրություն դարձնել այս եկեղեցու շինարարությունը ավարտին հասցնելուն:

Հովհաննես Եսայան