ԱՄՆ-ում արձանագրվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 512 դեպք, 21 մարդ մահացել է: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) եւ տեղական իշխանությունների հաշվարկները։

Այդ թվի մեջ են մտնում կորոնավիրուսով վարակված այն 49 ամերիկացնները, որոնք ԱՄՆ են վերադարձել արտասահմանից: Անմիջականորեն Միացյալ Նահանգների տարածքում հայտնաբերվել է 442 դեպք 33 նահանգում եւ Կոլումբիայի օկրուգում: 21 հիվանդացածները Grand Princess հանրանավից, որը կարանտինի է կանգնած Կալիֆոռնիայի մարձակայքում, վիճակագրության մեջ չեն մտնում: Վաշինգտոնի նահանգում արձանագրված են ամենամեծ քանակությամբ վարակվածները. մարտի 8-ի առավոտյան դրությամբ հաղորդվել էր 115 դեպքի մասին: Դրան հետեւում է Նյու Յորքի նահանգը՝ 105 դեպք:

Մահերի մեծ մասը՝ 18, արձանագրված է Վաշինգտոնի նահանգում, երկուսը՝ Ֆլորիդայում եւ մեկը՝ Կալիֆոռնիայում: Վարակի տարածման ֆոնին այս պահին ԱՄՆ-ի արդեն ութ նահանգներում՝ Վաշինգտոն, Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Քենտուկի, Մերիլենդ, Յուտա եւ Օրեգոն, արտակարգ դրոություն է սահմանված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: