Չուլալոնգքոռնի համալսարանը եւ Advanced Info Service (AIS) կապի գործարկուն Թաիլանդում մշակել են 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ, որոնք թույլ են տալիս հետեւել եւ խնամել կորոնավիրուսով հիվանդներին: Դրանցից մի քանիսն արդեն կիրառվում են թագավորության երեք բժշկական հիմնարկություններում. երկուսը՝ Ռաչավիթի հվանդանոցում, մեկը՝ Թալիանդի կրծքի կենտրոնական ինստիտուտում եւ Նոփարաթ Ռաչաթանի հիվանդանոցում:

«Մենք մեր 5G ցանցը գործի ենք դրել գործարար շրջաններում ինտելեկտուալ ռոբոտներն օգտագործելու համար նոր կորոնավիրուսի դեմ պաքարում»,- մարտի 9-ին մեջբերում է Bangkok Post թերթը AIS-ի համազգային գործողությունների եւ աջակցության ղեկավար Վասիթ Վաթանասափի խոսքը: Ռոբոտները հավաքել են Չուլալոնգքոռնի համալսարանի ճարտարագիտական եւ բժշկական ֆակուլտետներում:

Մեքենաներն օգտագործվում են կասկածի տակ գտնվող մարդկանց ախտանիշների հսկման եւ արդեն ախտահարվածների խնամքի համար, որպեսզի նվազեցվի բժշկական անձնակազմի վարակման հավանականությունը: Այս պահին թագավորությունում հաստատված է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության 50 դեպք, բուժվել է 33 մարդ, նաեւ երկրում մեկ մահացու վախճան է արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: